Գլխավոր խնդիրը պտղաբերությունից վախը չէ, այլ պատվաստանյութերի հավասար հասանելիության բացակայությունը. ԱՀԿ
copy image url

Գլխավոր խնդիրը պտղաբերությունից վախը չէ, այլ պատվաստանյութերի հավասար հասանելիության բացակայությունը. ԱՀԿ

Արտաքին 3 տարի առաջ - 17:01 04-06-2021

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդոս Գեբրեյեսուսը միանգամից չի հասկացել «Պայքար վարակի դեմ. ապագայի ռիսկեր» անվանումով նստաշրջանը վարող Սերգեյ Բրիլևի հարցը, որը փորձում էր իմանալ նրա կարծիքը պտղաբերության վրա պատվաստանյութերի ազդեցության մասին:

Հարցը սկզբում տրվել է թարգմանչի միջոցով, այնուհետև վարողն այն մի քանի անգամ անձամբ կրկնել է անգլերեն:

Երբ Գեբրեյեսուսը դեմքի զարմացական արտահայտություն է ընդունել, Բրիլևը հրաժարվել է «պտղաբերություն» և «վերարտադրողական համակարգ» բառերից և հարցրել է. «Ի՞նչ եք դուք մտածում պատվաստման և երեխաներ ունենալու հնարավորության միջև կապի մասին»՝ հստակեցնելով, որ շատ ռուսներ անհանգստություն են հայտնում այդ կապակցությամբ:

Գեբրեյեսուսն իր պատասխանում հասկացրել է, որ դա այն խնդիրը չէ, որ իրականում հուզում է ԱՀԿ-ին: «Մեր հիմնական խնդիրը պատվաստանյութերի նկատմամբ հավասար հասանելիության բացակայությունն է: Ամբողջ աշխարհում պատվաստում է ստացել 1,8 մլրդ մարդ, իսկ Աֆրիկայում պատվաստվել է բնակչության ընդամենը 1%-ը: Սա աղաղակող անհավասարություն է»,- հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, այդ թվում նաև պատվաստանյութերի ազդեցությանը պտղաբերության վրա, ապա, ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով, դրան պետք է դիմակայել, մասնավորապես՝ մարդկանց կողմնորոշել, որպեսզի հուսալի աղբյուրներից տեղեկատվություն ստանան:

Մարդկանց, ասել է Գեբրեյեսուսը, պետք է բացատրել, որ պատվաստանյութերն օգտագործվում են երկար տարիներ և ապացուցել են իրենց անվտանգությունը: