Պետական պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին մանիպուլյացիաները ճիշտ չեն․ Բ․ Թունյան
copy image url

Պետական պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին մանիպուլյացիաները ճիշտ չեն․ Բ․ Թունյան

Խոսք 3 տարի առաջ - 12:10 04-06-2021

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով պետական կառավարման համակարգում 2020 թվականին տրված 120 մլն դոլար պարգևավճարների մասին խոսակցություններին՝ անկախ պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ այդ թիվը սուտ է։

«Ես ինքս հայտարարել եմ, որ այդ թիվը սուտ է, և կոչ եմ արել, որ թիվ հայտարարողները հիմնավորեն այն։ Հիմնավորումներ չեն հնչել»,- նշել է նա։

Վերջինս տեղեկացրել է,որ 2020 թվականին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65․5 մլրդ դրամ և բաժանվել է մոտավորապես դրա 32 %-ի չափով՝ 45 մլն դոլարի (հարկերը հանած՝ 35 մլն դոլար) պարգևավճար․ «Ընդ որոում՝ այս գումարը տրվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողների»

Բ․ Թունյանը հայտարարեց, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ստացած պարգևավճարների մասին մանիպուլյացիաները ճիշտ չեն և ուղղված են հասարակությանը մոլորեցնելուն։

Պատգամավորը, եզրափակելով խոքսն, ասաց, որ յուրաքանչյուր աշխատակցի միջին հաշվով ամսական 90 հազար դրամ (հարկերը հանած՝ 70 հազար դրամ) պարգևավճար է բաժին ընկել։