Ձեր տղամարդկությունը հանրային բանավեճի ժամանակ ցույց տվեք իմ նկատմամբ․ Ռ․ Բաքոյան
copy image url

Ձեր տղամարդկությունը հանրային բանավեճի ժամանակ ցույց տվեք իմ նկատմամբ․ Ռ․ Բաքոյան

Խոսք 3 տարի առաջ - 11:47 04-06-2021

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում մտքերի փոխանակման փուլում ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ իր անվան շուրջ ֆեյքերի ու որոշ լրատվականների տարածած տեղեկություններին։

Վերջինս, դիմելով «մերժված ու երկրի համար անպիտան, երկրի և ժողովրդի արյունը ծծելով մինչև հիմա ապրող ու վերադառնալ ցանկացող ուժերին», ասաց, որ իր անունը պախարակել հնարավոր չէ․«Այն ճանապարհը, որով անցել եմ, մաքուր է եղել։ Այն ճանապարհը, որով հիմա անցնում եմ, մաքուր է։ Ես իմ թիմի կողքին եմ, իմ պետության կողքին եմ, եթե բան ունեք ինձ ասելու, ապա ձեզ հրավիրում եմ ուղիղ հանրային բանավեճի»։

Ռ․ Բաքոյանն ասաց, որ այն առնետները, որոնք փորձում են իր թիկունքում որևէ բան անել, չեն հաջողի․ «Մինչև հիմա ինչքան փորձել են, բումերանգի էֆեկտով իրանց ճակատին ա հագել»։

Պատգամավորը ևս մեկ անգամ կոչ արեց ասելիք ունենալու դեպքում գալ հանրային բանավեճի, քանի որ ինքը քաղաքական գործիչ է և կարող է խոսել հանրային տիրույթում։

«Եթե տղամարդկություն ունեք, ձեր տղամարդկությունը հանրային բանավեճի ժամանակ ցույց տվեք իմ նկատմամբ»,- եզրափակեց նա։