Կան բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք մինչ այժմ չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը. Գոռ Գևորգյան
copy image url

Կան բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք մինչ այժմ չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը. Գոռ Գևորգյան

Ներքին 3 տարի առաջ - 12:24 03-06-2021

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը նշեց, որ եթե որևէ պատգամավորի արտահայտած տեսակետ չի համընկնում իշխող կուսակցության տեսակետի հետ, դա ամենևին չի նշանակում, որ պետք է նրա հասցեին վիրավորական ձևակերպումներ հնչեցնել:

Վերջինս զերծ մնաց իր վրովվմունքն արտահայտելուց, կատարելով միայն մի նկատառում, որ բոլորը բոլորի նկատմամաբ պետք է դրսևորեն զսպվածություն:

«Ատելությունը հոսում է բոլոր հնարավոր և անհնար սոցոլորտներից,-ասաց պատգամավորը,-դա նորմալ չէ»:

Ըստ նրա, կրկնակի աննորմալ է, երբ ԱԺ ամբիոն է տեղափոխվում նմանատիպ խոսույթը:

«Կան բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք մինչ այժմ չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը և ինչ բան է պատասխանատվությունը պետության առջև»,-ասաց նա: