ՀՀ քաղաքացիներին «տերորիստ» հայտարարելով՝  Ադրբեջանը մեր գերիներին չվերադարձնելու հարցին փորձում է իրավաբանական հիմնավորում տալ. Արման Աբովյան
copy image url

ՀՀ քաղաքացիներին «տերորիստ» հայտարարելով՝ Ադրբեջանը մեր գերիներին չվերադարձնելու հարցին փորձում է իրավաբանական հիմնավորում տալ. Արման Աբովյան

Ներքին 3 տարի առաջ - 11:27 03-06-2021

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում Արման Աբովյանն անդրադարձավ Բաքվում մեր գերիների հանդեպ կարված դատական գործերին:

«Փաստացի Ադրբեջանն այսօր օրինականացնում է իր քաղաքականությունն առ այն, որ, ՀՀ քաղաքացիներին «տերորիստ» հայտարարելով, նրանք մեր գերիներին չվերադարձնելու հարցին փորձում են իրավաբանական հիմնավորում տալ»,-ասաց Արման Աբովյանը:

Նրա խոսքով, այս մասին պետք է պարտադիր մեր կողմից արձագանք լինի, հակառակ դեպքում կստացվի, որ մենք համաձայնվում ենք:

«Մենք չպետք է մոռանանք, որ Բաքվում մինչ այժմ մեր գերիներն են պահվում»,-շեշտեց պատգամավորը: