Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին
copy image url

Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին

Ներքին 3 տարի առաջ - 19:55 02-06-2021

Նախարարության դիմաց ակցիա անցկացնող երիտասարդները կոչ էին անում նախարարի պաշտոնակատարին իջնել իրենց մոտ և պատասխաններ տալ՝ ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ իրենց հարցերին։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ պետք է արձանագրել, որ այս իշխանությունից իրենց արարքների համար պատասխան չեն կարողանում ստանալ: «Մեզ համար անակնկալ չէր, որ մի քանի ամիս բառախաղի մեջ թաթախված այս իշխանությունը նորից փորձելու է մեղավոր և պատասխանատու բառերով խաղեր խաղալ: ՀՀ-ում այս իրավիճակը ժամանակավոր է, հետհաշվարկն այս իշխանությունների համար վերջնական է լինելու»:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները սկսեցին տոպրակներ շպրտել առողջապահության նախարարության շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին ակցիային, ինչից հետո սկսվեց քաշքշուք ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև:

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին: