«Ընկերների» հատուկ դրվագը դիտումների ռեկորդ է սահմանել
copy image url

«Ընկերների» հատուկ դրվագը դիտումների ռեկորդ է սահմանել

Ավելին 3 տարի առաջ - 13:59 02-06-2021

«Ընկերներ» սիթքոմի հատուկ դրվագը գերազանցել է Ամեդիատեկայի դիտումների ռեկորդը:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հոսքային ծառայության մամուլի ծառայությանը:

«Ընկերները» թե՛ անցյալ շաբաթավերջին, թե՛ մայիսի 24-ից 30-ն ընկած շաբաթվա ընթացքում Ամեդիատեկայի վարկանիշային աղյուսակում գրավել է առաջին տեղը:

Սերիալը շրջանցել է «Գահերի խաղը», «Meir of Easttown» և «Սեքսն ու քաղաքը» հայտնի նախագծերը: Մայիսի 27-ից մայիսի 30-ը օգտատերերի ավելի քան 60 տոկոսը դիտել է «Ընկերները», բացի այդ, այս ընթացքում ծառայությունում գրանցվել են նոր մարդիկ: