ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթները և միջոցառումները․ ԿԸՀ նախագահ
copy image url

ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթները և միջոցառումները․ ԿԸՀ նախագահ

Ներքին 3 տարի առաջ - 22:45 01-06-2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Կոզյակին և ԱՊՀ Գործադիր կոմիտեի խորհրդական Օլեգ Կուլեբային։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Մուկուչյանը ընդգծել է դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունն ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես համավարակի պայմաններում ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքները և քվեարկության նոր կարգը։ Չնայած ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման սեղմ ժամկետներին, ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառույթները և միջոցառումները՝ նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքի զարգացմանն ուղղված պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված