10-րդ դասարանի ուկրաիներեն լեզվի դպրոցական դասագրքում պոռնո կայքի հղում են գտել: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը:
Երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ երեխաները սովորել են այս գրքով 2018 թվականից։
«Կամ սա սխալմունք է, կամ ինչ-որ մեկը փորձել է կատակել․ պարզ չէ։ Բայց, փաստորեն, քանի երեխա ենք մենք դաստիարակել նման դասագրքով երեք տարվա ընթացքում», - հավելել է նա:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։