Շվեյցարիան կարող է փակել երկինքը Պուտինի և Բայդենի գագաթնաժողովի ժամանակ
copy image url

Շվեյցարիան կարող է փակել երկինքը Պուտինի և Բայդենի գագաթնաժողովի ժամանակ

Արտաքին 3 տարի առաջ - 17:46 01-06-2021

Շվեյցարիան կարող է փակել երկինքը ուղևորատար ինքնաթիռների համար Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովի ժամանակ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պաշտպանության, բնակչության քաղաքացիական պաշտպանության և սպորտի հարցերով դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Լորենց Ֆրիշկնեխտը:

«Հնարավոր միջոցները ներառում են օդային տարածության վերահսկողություն, մարտական ​​ինքնաթիռների տեղակայում և հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցներ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածության օգտագործման սահմանափակումներ»,- ասել է նա:

Միաժամանակ քաղաքական գործիչը հստակեցրել է, որ ճշգրիտ միջոցները հայտնի կդառնան ավելի ուշ, իսկ ներկա պահին տեղի է ունենում օդային տարածության մշտադիտարկում:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն հունիսի 16-ին, Ժնևում: