Ֆրանսիայի տրանսպորտի նախարարության պետական քարտուղար Ժան Բատիստ Ջեբարին Twitter-ի իր էջում հայտնել է, որ կասեցվել է Ֆրանսիայի տարածքի վրայով բելառուսական «Բելավիա» ավիափոխադրող ընկերության թռիչքների թույլտվությունը:
Նա նաև կոչ է արել ֆրանսիական ավիաընկերություններին չօգտվել Բելառուսի օդային տարածքից թռիչքներ իրականացնելու համար:
«Ուղևորների անվտանգության նկատառումով ես խնդրել եմ Ֆրանսիայում գործող ավիաընկերություններին այլևս չթռչել Բելառուսի օդային տարածքով: «Բելավիայի» թռիչքների թույլտվությունը ևս կասեցվել է»,- գրել է Ջեբարին: