Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել․ փոխոստիկանապետ
copy image url

Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել․ փոխոստիկանապետ

Խոսք 3 տարի առաջ - 15:22 01-06-2021

Ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Եթե չեմ սխալվում, նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված 27 նյութ է նախապատրաստվում, և դրանց ուղղությամբ ուսումասիրություններ են կատարվում։ Այդ թվում 14-ը գույքի՝ պաստառների վնասման հետ կապված է»,- ասաց նա։

Փոխոստիկանապետը նշեց նաև, որ հանցագործության բոլոր հնարավոր դեպքերով, որոնց մասին առկա է տեղեկատվություն, ոստիկանությունը միանշանակ մշտապես իրականացնում է համապատասխան միջացառումներ, այդ թվում նաև՝ օպերատիվ հետախուզական։