Պետական հատվածում միջին աշխատավարձը 170,264 դրամ է․ Ատոմ Ջանջուղազյան
copy image url

Պետական հատվածում միջին աշխատավարձը 170,264 դրամ է․ Ատոմ Ջանջուղազյան

Ներքին 3 տարի առաջ - 10:40 01-06-2021

ԱԺ-ում տեղի են ունենում «2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով աշխատաշուկայի զարգացումներին, ասաց, որ անցած տարում ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը կազմել է 189․716 դրամ։

«Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 170․264, իսկ մասնավոր հատվածում՝ 198․964 դրամ»,- ասաց նա։