Համագործակցության հուշագիր՝ ՊԵԿ-ի և ԱՄՆ ԱԴ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև
copy image url

Համագործակցության հուշագիր՝ ՊԵԿ-ի և ԱՄՆ ԱԴ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև

Ներքին 3 տարի առաջ - 13:54 31-05-2021

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ:

Այս առթիվ Հայաստան են ժամանել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Ուորենը, ինչպես նաև Վրաստանի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերը:

Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և Ուիլյամ Ուորենը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հուշագրի նպատակն է խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, որն ուղղված է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործողություններից բխող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին։

Ամենից շատ դիտված