Կան մարմիններ, որոնք վաղուց պահվում են, սակայն ծնողներին չեն հանձնվում․ անհետ կորածի ծնող
copy image url

Կան մարմիններ, որոնք վաղուց պահվում են, սակայն ծնողներին չեն հանձնվում․ անհետ կորածի ծնող

Ներքին 3 տարի առաջ - 13:45 31-05-2021

Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Հերացի փողոցը։ Ցուցարարներից մեկը համոզված է, որ կան մարմիններ (գրեթե 200), որոնք վաղուց պահվում են, սակայն ծնողներին չեն հանձնվում․ «Թող մեր երեխեքի տեղն ասեին։ Յոթ ամիս քթներիցս բռնած տարել-բերել են։ Մարմիները չեն ուզում տալ, որ հուղարկավորենք»։

Իրավիճակը լարվել է, երբ վարորդները դժգոհություն են հայտնել փողոցը կաթվածահար անելու վերաբերյալ։ Վարորդներից մեկը և կորած զինծառայողի ծնողը քաշքշել ու հայհոյել են միմյանց, իրար վրա առարկաներ նետել։

Այս պահին փողոցը դեռ փակ է։ Ցուցարարները պահանջում են հստակ տեղեկատվություն անհետ կորած զինծառայողների մարմինների վերաբերյալ։

Փողոցը շարունակում է փակ մնալ։

Ամենից շատ դիտված