Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ:
Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52 կգ):
Բրոնզե մեդալ են նվաճել 38 կգ Գագիկ Ղազարյանը, 44 կգ Սաշա Պետրոսյանը, 48 կգ Սամվել Գևորգյանը, 57 կգ Վլադիմիր Ազարյանը, 68 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 75 կգ Արայիկ Այվազյանը:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը: