Կադիրովը խոստացել է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից, եթե նրա որդին պարտություն կրի
copy image url

Կադիրովը խոստացել է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից, եթե նրա որդին պարտություն կրի

Ավելին 3 տարի առաջ - 18:15 30-05-2021

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է լքել իր պաշտոնը, եթե ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը մենամարտում հաղթի իր 13-ամյա որդուն ՝ Ադամին: Աբդուրախմանովը բազմիցս քննադատել է Չեչնիայի ղեկավարին և նրա ընտանիքին:

«Ինչ-որ բլոգեր դժգոհ է Ադամից: Նա ասում է՝ դու պարկ ես, Ադամ: Վախեո՞ւմ ես կռվել նրա հետ: Մարտահրավեր նետիր նրան: Եթե քեզ ծեծի ենթարկի մեկը, ով քեզ պարկ է անվանում, ես հայտարարություն կգրեմ ու հրաժարական կտամ հանրապետության ղեկավարի պաշտոնից: Սա նրա երազանքն է, և մենք այն կկատարենք: Նա հեղափոխություն անելու հնարավորություն ունի: Նա նաև պնդում է, որ Կադիրովը ծախված է, որ իմ երեխաները երբեք մարզիկ չեն լինի», - հայտարարել է Կադիրովը Ինստագրամում ուղիղ հեռարձակման ժամանակ:

Այժմ Ադամը ռեւանշի է պատրաստվում Ասլան Բիտիրովի դեմ, ում հաղթել է առաջին մենամարտում: