Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նոր թռիչքների և Եվրոպայից Բելառուսի քաղաքացիների վերադարձի հարցը
copy image url

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նոր թռիչքների և Եվրոպայից Բելառուսի քաղաքացիների վերադարձի հարցը

Արտաքին 3 տարի առաջ - 21:32 29-05-2021

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն երկու երկրների տրանսպորտի նախարարություններին հանձնարարել են ուսումնասիրել օդային հաղորդակցության խնդիրները՝ հաշվի առնելով ամառային շրջանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ առաջիկա արձակուրդային շրջանում Բելառուսի շատ քաղաքացիներ ցանկանում են գնալ Ռուսաստանի Սև ծովի ափ:

«Երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտի նախարարություններին հանձնարարվել է կազմակերպել օդային հաղորդակցության բոլոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով առաջիկա արձակուրդային շրջանը, ինչպես նաև հաշվի առնել, որ մեծ թվով բելառուսական քաղաքացիներ պետք է ինչ-որ կերպ վերադառնան հայրենիք», - ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը բացատրել է, որ ներկայումս Բելառուսի այս քաղաքացիները «գտնվում են եվրոպական երկրներում և հնարավորություն չունեն վերադառնալ հայրենիք»:

Պեսկովը նշել է, որ պետությունների ղեկավարները քննարկել են օդային երթևեկության կազմակերպումը՝ հաշվի առնելով եվրոպական երկրների և բազմաթիվ ավիաընկերությունների՝ Բելառուսով թռիչքների դադարեցման որոշումը։

Ինչպես հաղորդում է «Пул первого» տելեգրամյան ալիքը, Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանում «Բելավիայի» թռիչքների աշխարհագրության ընդլայնումը:

Մայիսի 24-ին ԵՄ երկրները որոշել են արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում՝ խորհուրդ տալով եվրոպական ավիաընկերություններին խուսափել թռիչքներից Բելառուսի վրայով։ Որոշումը կայացվել է իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի դեպքից հետո։

Ամենից շատ դիտված