ՈՒԵՖԱ-ի ակումբային ֆուտբոլի մրցումների կոմիտեն որոշել է չեղարկել արտագնա գոլի կանոնը եվրոպական ֆուտբոլում՝ հաղորդում է The Times-ի սպորտային բաժնի ղեկավար Մարտին Զիգլերը:
Ըստ աղբյուրի՝ այս որոշումը Գործադիր կոմիտեի հաստատումից հետո կմտնի ուժի մեջ:
Հավելենք՝ արտագնա գոլի կանոնը փլեյ-օֆֆում հանդիպած թիմերի միջև դիմակայության ոչ-ոքի արդյունքի պարագայում հաղթողին որոշելու մեթոդ է: Ըստ այդ կանոնի՝ եթե երկու մրցող թիմերի դիմակայության ընդհանուր հաշիվը հավասար է, ապա առավելություն է տրվում, ըստ այդմ՝ հաղթող է ճանաչվում այն թիմը, որն ավելի շատ գոլ է խփել մրցակցի հարկի տակ: