Շվեյցարական լրատվամիջոցն անվանել է Ժնևում Բայդենի և Պուտինի հանդիպման ենթադրյալ վայրը
copy image url

Շվեյցարական լրատվամիջոցն անվանել է Ժնևում Բայդենի և Պուտինի հանդիպման ենթադրյալ վայրը

Արտաքին 3 տարի առաջ - 09:45 27-05-2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ կարող է տեղի ունենալ Ժնևի InterContinental հյուրանոցում: Այս մասին գրում է շվեյցարական Le Temps հրատարակությունը:

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրության մեջ կարևոր դեր է խաղալու նրա գտնվելու վայրը: Նշվում է, որ InterContinental հյուրանոցը տեղակայված է Ժնևում ՄԱԿ-ի և Կոնգրեսների միջազգային կենտրոնի գրասենյակների մերձակայքում:

Սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Ի դեպ, 1985 թ. InterContinental հյուրանոցում է տեղի ունեցել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս ապրիլին հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել էր անձամբ հանդիպել երրորդ երկրում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկու ղեկավարների հանդիպումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները տխուր վիճակից դուրս բերելու համար:

Ամենից շատ դիտված