Հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի
copy image url

Հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի

Ներքին 3 տարի առաջ - 20:04 26-05-2021

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են Կաթողիկոս Պատրիարքի անձնական ջանքերը՝ ուղղված հայապահպանությանը և հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի զարգացմանը: Անգնահատելի է նաև նրա ավանդը միջեկեղեցական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում»: