Արոնյանը դուրս է մնացել FTX Crypto Cup առցանց մրցաշարի հետագա պայքարից
copy image url

Արոնյանը դուրս է մնացել FTX Crypto Cup առցանց մրցաշարի հետագա պայքարից

Սպորտ 3 տարի առաջ - 15:07 26-05-2021

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս չեկավ FTX Crypto Cup առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 11-15-րդ տուրերում Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում հաղթանակ տոնեց: 15 հնարավորից հավաքելով 8 միավոր՝ հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը և չի շարունակի պայքարը քառորդ եզրափակիչում:

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Ամենից շատ դիտված