Մոսկվայի Դինամոյի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, չի մասնակցի մրցաշարին։ Այս մասին հայտնում է Sport24-ը:
Նշվում է, որ Զախարյանը վարակվել է բակտերիալ անգինայով, որի պատճառով 17-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ թիմի հետ չէր մեկնել Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
Եվրո-2020-ը կմեկնարկի հունիսի 11-ին։ Հավաքականներն իրենց վերջնական հայտացուցակները պետք է ներկայացնեն մինչև հունիսի 1-ը։