Ուղիղ եթեր
Իլհամ Ալիևն ու Ջավադ Զարիֆը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը
copy image url

Իլհամ Ալիևն ու Ջավադ Զարիֆը Բաքվում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Արտաքին 3 տարի առաջ - 17:19 25-05-2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին և տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։

Իրանի արտգործնախարարը վաղը ժամանելու է Հայաստան:

Ամենից շատ դիտված