Տոկիոյում Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ամիս առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Ճապոնիա ուղևորություններից՝ երկրում կորոնավիրուսի վատթարացող իրավիճակի պատճառով:
Նշվում է, որ ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի՝ Ճապոնիա ուղևորություններին բնորոշ է վտանգի 4-րդ աստիճանը, ինչը նշանակում է, որ ամերիկացիներին խորհուրդ է տրվում հրաժարվել այս երկիր մեկնելուց:
Քիչ անց Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ այս արգելքը չի վերաբերում օլիմպիական խաղեր մեկնող մարզիկներին:
«Ճամփորդությունից զերծ մնալու առաջարկությունը չի ազդի Տոկիոյի Օլիմպիական խաղեր ամերիկյան թիմի մեկնելու վրա»,- ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին:
Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեն այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մրցույթն անցկացվելու է առանց երկրպագուների: