ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱ ՉԱՅՑԵԼԵԼ
copy image url

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱ ՉԱՅՑԵԼԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 20:28 26-01-2021

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ստամբուլում ռուսների վրա հարձակման դեպքը։
Ըստ նրա՝ ընդհանրապես չարժե այցելել Թուրքիա։ «Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը»,-հայտարարել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում աղբահավաքը դանակով հարձակվել էր երեք ռուսների վրա, որոնցից երկուսը կանայք էին։ Արդյունքում տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ կասկածյալն ունեցել է առնվազն 30 նախկին դատվածություն: Բացի այդ՝ տղամարդը հոգեկան հիվանդություն ունի:

Ամենից շատ դիտված