Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել. Նեթանյահու
copy image url

Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել. Նեթանյահու

Արտաքին 3 տարի առաջ - 09:35 25-05-2021

Թել Ավիվը կխոչընդոտի Թեհրանի՝ միջուկային զենք ստեղծելուն, նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Մոսադի» արտաքին հետախուզության գործակալներին մրցանակներ հանձնելու արարողության ժամանակ:

Ընդգծելով ԱՄՆ երկարամյա աջակցության կարևորությունը, որը դարձել է Իսրայելի ազգային անվտանգության մի մասը, վարչապետը չի բացառել, որ իրավիճակն ինչ-որ պահի երկրի իշխանություններից կպահանջի «համարձակ և անկախ որոշումներ»:

«Ամեն դեպքում համաձայնությամբ (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) թե առանց դրա մենք ամեն ինչ կանենք, որ Իրանը միջուկային ներուժ չստանա, քանի որ խոսքը մեր կյանքի մասին է, դա ձեր առաջնահերթ խնդիրն է»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ գուցե հետաքրքրի