Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ոստիկանությանն ահազանգել են, որ օդանավում քաղաքացին մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: