Ագուերոն կարող է տեղափոխվել Բարսելոնա
copy image url

Ագուերոն կարող է տեղափոխվել Բարսելոնա

Սպորտ 3 տարի առաջ - 17:37 24-05-2021

Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է Բարսելոնային միանալուն:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ այս մրցաշրջանի ավարտին Ագուերոն կհեռանա Մանչեսթեր Սիթիից: Լրատվամիջոցները հայտնում էին, որ 32-ամյա արգենտինացի հարձակվողը կարող է կարիերան շարունակել Բարսայում:

«Միգուցե հիմա ես բացահայտեմ գաղտնիքը: Միգուցե Սերխիոն մոտ է իմ սրտի ակումբին՝ Բարսելոնային միանալուն: Այնտեղ նա կխաղա բոլոր ժամանակների լավագույն խաղացողի՝ Մեսսիի հետ: Համոզված եմ՝ նրան դուր կգա: Հավանաբար, նրա հետ Բարսելոնան ավելի ու ավելի ուժեղ կլինի», – ասել է Գվարդիոլան BBC-ին տված հարցազրույցում:

Գվարդիոլան Բարսելոնայի գլխավոր մարզիչն էր 2008-ից 2012 թվականներին: 2011 թվականից Ագուերոն խաղում է Մանչեսթեր Սիթիում: