Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտասահմանից. ԿՏԱԿ-ի տնօրեն
copy image url

Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտասահմանից. ԿՏԱԿ-ի տնօրեն

Ներքին 3 տարի առաջ - 16:06 24-05-2021

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսում, խոսելով ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացից, նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ ՀՀ-ում կիրառվում է էլեկտրոնային հայտագրման համակարգը:

Նա հիշեցրեց նաև , որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայտագրման համար նախ պետք է ստուգել երեխաների տվյալները stugum.emis.am կայքի միջոցով, որպեսզի հայտագրման ժամանակ ծնողներն ավելորդ խոչընդոտների չհանդիպեն:

ԿՏԱԿ-ի տնօրենն ասաց, որ հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի հայտագրման բուն գործընթացը: Իսկ այն ծնողները, որոնք որևէ դպրոցի աշխատակից են, կունենան որոշ առավելություն. նրանց երեխաները մինչև հունիսի 10-ը երեկոյան 12-ը կկարողանան հայտագրվել: Նույնը վերաբերում է նաև այն երեխաներին, որոնք տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեն:

«Չկա միջանձնային հարաբերությունների պատճառով որեւէ ծնողի մերժելու կամ խրախուսելու գաղափարը, այս դեպքում բոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ իրենք ցանկանում են»,- ասում է Արտակ Պողոսյանը:

Նա հավելեց նաև, որ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը հնարավոր է կազմակերպել նաև արտասահմանից. «Այսինքն, եթե ծնողները բացակայում են երկրից, բայց պետք է իրենց երեխաներին գրանցեն, ապա այդ հնարավորությունը նրանց տրվում է»:

Ամենից շատ դիտված