ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատում պարզապես պրակտիկա է անցել․ ՀՔԾ
copy image url

ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատում պարզապես պրակտիկա է անցել․ ՀՔԾ

Ներքին 3 տարի առաջ - 13:09 24-05-2021

ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին լրատվամիջոցներով տարածվել է Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված տվյալներով` նրա դուստրը` Սիլիվիա Խաչատրյանը, սկսել է աշխատել 2020 թվականից, մինչդեռ, ըստ Ա. Կարապետյանի «ունեցած տեղեկությունների», հայտարարագրում իբր բացակայում է Սասուն Խաչատրյանի դստեր` մինչև 2020 թվականը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամկազմակերպությունում աշխատելու փաստը:

Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել, այլ ընդամենը հաճախել է պրակտիկայի, որի դիմաց որևէ վարձատրություն չի ստացել: Ավելին` հետաքրքված անձինք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հիշյալ կազմակերպություն և այդ մասին ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն, իսկ վերը նշված ֆեյսբուքյան օգտատիրոջը և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված տեղեկություններ տարածելուց»:

Ամենից շատ դիտված