Երևանում կարճ և հաճախակի անջատումների պատճառը 110 կիլովոլտանոց գծի վթարի հետևանքն էր
copy image url

Երևանում կարճ և հաճախակի անջատումների պատճառը 110 կիլովոլտանոց գծի վթարի հետևանքն էր

Ներքին 3 տարի առաջ - 20:12 22-05-2021

Շինարարական-մոնտաժային աշխատանքների ընթացքում կռունկի սլաքը հարվածել է խոշոր ենթակայանից ձգվող լարերին։

Երևանում կարճ և հաճախակի անջատումների պատճառը 110 կիլովոլտանոց գծի վթարի հետևանքն էր: Տեղեկությունը հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի տնօրեն Մնացական Մնացականյանը։

Երեկ Երևանի արևմտյան ծայրամասում գտնվող 110 կՎ լարման ենթակայանից ոչ հեռու Ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատանքներ է իրականացրել գրունտային ջրերը հեռացնող խողովակներից մեկում։ Աշխատանքները շատ մոտ են եղել էլեկտրահաղորդման գծին, և կռունկի սլաքը բախվել է դրանց։

Նրա խոսքով` երեկ խնդիրը լուծվել է, և այսօրվա անջատումները զանգվածային չեն եղել։

Նշենք` երեկ Երևանի կենտրոնում և այլ թաղամասերում լույսն օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվեց՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևողությամբ։ Այսօր անջատումները կրկնվեցին, բայց շատ ավելի հազվադեպ ու ավելի կարճ ժամանակով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի