Բայդենը կարևորել է Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցությունը
copy image url

Բայդենը կարևորել է Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցությունը

Արտաքին 3 տարի առաջ - 16:45 22-05-2021


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մերձավոր-արևելյան հակամարտության լուծման այլ ձևեր չի տեսնում, քան երկու պետությունների խաղաղ գոյակցությունը ։ Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ դա իր դիրքորոշումն է և ինքը չի հրաժարվի դրանից:

Այժմ ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ Գազայի հատվածի վերականգնման առաջարկներ են պատրաստում ։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է բնակելի կառուցապատմանը: Բայդենն ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ կարևոր է ՀԱՄԱՍ-ին հնարավորություն չտալ վերականգնել իր ռազմական օբյեկտները:

Ընդ որում, ԱՄՆ-ն չի մերժում ցուցաբերել իր աջակցությունը Իսրայելին։ Ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել որոշ դեմոկրատների խոսքերն այն մասին, որ նախագահը պետք է ավելի առճակատող լինի Իսրայելի նկատմամբ, Բայդենը պատասխանել է, որ այդ հարցում իր դիրքորոշումը չի փոխվել։