Խմբակային հանցագործները՝  նախագահական նստավայրում․ 168ժամ
copy image url

Խմբակային հանցագործները՝ նախագահական նստավայրում․ 168ժամ

Մամուլ 3 տարի առաջ - 09:59 22-05-2021

«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին։

Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։ Հանրապետության նախագահը ներկայացրել է իր դիտարկումները»,- հանրապետության նախագահի գրասենյակի տարածած այս պաշտոնական հաղորդագրությունն իրականում հաղորդում է հանցագործության մասին, ընդ որում՝ կազմակերպված կամ խմբակային հանցագործության մասին:

Հաղորդագրությունն այն մասին է, որ սահմանադրորեն Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր հանդիսացող պաշտոնյաները հանդիպել ու քննարկել են, թե ինչպես է մեկ շաբաթից ավելի խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այսինքն՝ դա եղել է քննարկում սեփական սահմանադրական պարտականությունների չկատարման մասին, որը կարող է դասվել քրեական օրենսգրքի ամենատարբեր հոդվածների շարքին՝ պաշտոնական անգործությունից՝ մինչև կանխամտածված անգործություն։ Այսինքն՝ Հայաստանը ֆորմալ առումով ղեկավարում են ֆորմալ առումով հանցագործները, որոնք ազնվորեն հաղորդում են ներկայացրել իրենց գործած հանցագործության մասին։

Իրավական երկիր ունենալու պայմաններում Գլխավոր դատախազությունը վաղուց պետք է քրեական գործ հարուցած լիներ այս դեպքի առնչությամբ՝ Արմեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին տալով համապատասխան կարգավիճակներ։

Փաշինյանի հետ հանդիպման իր այս նախաձեռնությամբ, սակայն, Արմեն Սարգսյանը, ըստ ամենայնի, ազդակ է հղել առաջին հերթին արտաքին խաղացողներին՝ առ այն, որ ինքը նույնպես «խաղի մեջ է»։

«Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։

Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար» նախադասությամբ Արմեն Սարգսյանը հասկացնում է, որ ինքը որևէ կերպ չի առարկելու ու չի դիմագրավելու Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական հակահայկական փաստաթղթի ստորագրմանը։ Դրա դիմաց նա կարող է ներքին դիվիդենտներ ստանալ Նիկոլ Փաշինյանից՝ ամենատարբեր դրսևորումներով, և արտաքին խաղացողներին հասկացնել, որ Հայաստանի հաշվին ներկայումս ընթացող մեծ աշխարհաքաղաքական առևտրում ինքը ևս պետք է մասնաբաժին ունենա։

Մեգանախագծերի սիրահար Արմեն Սարգսյանի համար «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը» կարող է նոր հորիզոններ բացել։ Այդ հարցում Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ կարող են դառնալ ոչ միայն քաղաքական պարտնյորներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում