Ավստրիական հիվանդանոցում վիրահատության ժամանակ պատահաբար անդամահատել են 82-ամյա տղամարդու սխալ ոտքը: Այս մասին գրում է CNN-ը:
Ֆրեյշտադ քաղաքի հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ աջ ոտքը՝ ծնկից վերև, անդամահատել են «մարդկային սխալի պատճառով». հիվանդանոցի աշխատակիցները նշում են արել սխալ ոտքի վրա:
«Երեքշաբթի առավոտյան սովորական վիրակապության ժամանակ պարզվել է ողբերգական սխալը, որը տեղի է ունեցել մարդկանց պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիվանդն ունեցել է «բազմաթիվ հիվանդություններ», որոնց հետևանքներն ազդել են երկու ոտքի վրա: Այժմ ստիպված պետք է անդամահատեն նաև մյուս ոտքը: Հիվանդանոցում նշել են, որ տուժածին և նրա ընտանիքի անդամներին այժմ հոգեբանական օգնություն է ցուցաբերվում, փաստաթղթերն արդեն ուղարկվել են դատախազություն, մանրակրկիտ հետաքննություն պետք է կատարվի: