Դրամաշնորհի տրամադրման մրցույթ. ԿԳՄՍՆ
copy image url

Դրամաշնորհի տրամադրման մրցույթ. ԿԳՄՍՆ

Ներքին 3 տարի առաջ - 12:08 21-05-2021

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021թ. պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Այս մասին հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը), որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:

Մրցույթին մասնակցելու հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) մինչև 2021թ. հունիսի 4-ը ներառյալ պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն: