Հայաստանը մասնակցելու է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությանը
copy image url

Հայաստանը մասնակցելու է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությանը

Սպորտ 3 տարի առաջ - 11:46 21-05-2021

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-ին մեկրանկելու է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մեդալների համար պայքարելու են նաև Հայաստանի ծանրորդները:

Հայաստանը ներկայացնելու են Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), աղջիկների մրցաշարում պայքարելու են Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Մարզիկներն այսօր առավոտյան մեկնել են Տաշքենդ: Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը, Հակոբ Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:

Մրցավարական հանձնախմբում աշխատելու է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը: