Դուբայում սկանդալային ֆոտոսեսիայի մասնակցուհուն բռնաբարել և ծեծել են
copy image url

Դուբայում սկանդալային ֆոտոսեսիայի մասնակցուհուն բռնաբարել և ծեծել են

Արտաքին 3 տարի առաջ - 17:30 20-05-2021

Դուբայում մերկ ֆոտոսեսիայի մասնակցած աղջիկներից մեկը ուկրաինական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն ծեծել և բռնաբարել են Դնեպրում։

Նատալիա Չուպրինան ասաց, որ դա տեղի է ունեցել ԱՄԷ-ից վերադառնալուց հետո: Դնեպրում նա հանդիպեց մի տղամարդու: Ըստ մոդելի՝ սկզբում շփումը նորմալ էր, բայց շուտով խոսակցությունն անդրադարձավ հենց այդ նկարահանումներին: Նոր ծանոթը ասաց, որ Չուպրինան սխալ բան է անում:

Աղջիկը որոշել է դրանից հետո նահանջել, քանի որ չի ցանկացել «կոպիտ ձևով շփվել»։ Դրանից հետո տղամարդը ծեծել և բռնաբարել է նրան։ Չուպրինան ասել է, որ իրեն վերաբերվել են այնպես, «կարծես նա ոչինչ է»:

Չուպրինայի խոսքով՝ բռնաբարողը նման էր իր ծանոթին, որը վաղուց է հետևել Դուբայի պատմությանը։ Նա նշել է, որ ծանոթության ժամանակ տղամարդը ստել է իր աշխատավայրի և ընտանեկան դրության մասին։

Դուբայի հյուրանոցներից մեկի պատշգամբում մերկ ֆոտոսեսիայի հետ կապված սկանդալը տեղի է ունեցել ապրիլի սկզբին: Մոդելներն ու նկարահանումների կազմակերպիչը բերման են ենթարկվել: Աղջիկների թվում էին Ուկրաինայի 12 քաղաքացի: