Ուղիղ եթեր
Ֆրանսիայի Սենատի նախագահը կոչ է արել զսպել Ադրբեջանին
copy image url

Ֆրանսիայի Սենատի նախագահը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Արտաքին 3 տարի առաջ - 15:34 20-05-2021

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն երկրի իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիքի ֆոնին:

«Ադրբեջանը մեծացնում է սադրանքները Հայաստանի դեմ: 20 հազար ադրբեջանցի զինծառայողներ գտնվում են Հայաստանի հետ սահմանին: Ե՞րբ ենք մենք բառերի դիվանագիտությունից անցնելու գործերի դիվանագիտության»,- ասել է Լարշեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը: