Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հայտարարություն անել ամբողջ աշխարհի համար ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) այցի ժամանակ: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ՀԿԹՀ է այցելելու հուլիսի 20-ին՝ նպատակ ունենալով ուղերձ հղելու, «որը վերաբերելու է ոչ միայն կղզուն, այլև ամբողջ աշխարհին»: Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին է ելույթ ունենալու:
Հուլիսի 20-ին ՀԿԹՀ-ում նշվում է 1974 թ. թուրքական զորքերի Կիպրոս ներխուժելու 47-ամյակը, ինչի կապակցությամբ տեղի է ունենալու ավանդական ռազմական շքերթը, որին մասնակցում են Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:
Կիպրոսը բաժանվել է 1974 թ. թուրքական զինված ներխուժումից ի վեր: Ռազմական գործողությունների արդյունքում թուրքական վերահսկողության տակ է անցել այն տարածքի մոտ 37%-ը, որի վրա 1983 թ. ստեղծվել է ՀԿԹՀ-ն: Վերջինս համաշխարհային հանրությունում ճանաչվել է միայն Անկարայի կողմից: Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որտեղ հիմնականում բնակվում են կիպրահույներ: