Բեն Աֆլեքը մտադիր է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆեր Լոպեսին
copy image url

Բեն Աֆլեքը մտադիր է ամուսնության առաջարկություն անել Ջենիֆեր Լոպեսին

Ավելին 3 տարի առաջ - 12:43 25-06-2021

2003-ին զույգը չեղարկեց նշանադրությունը: Սակայն այժմ լուրեր են պտտվում, որ Բենը մտադիր է ամուսնության առաջարկ անել իր սիրելիին հուլիսի 24-ին `նրա 52-ամյակին:

Զույգն այլևս չի թաքցնում զգացմունքները: Եվ ամբողջ աշխարհում լուրեր են տարածվել, որ նրանք շուտով ամուսնանալու են: Այս մասին գրում է The Sun- ը:

Նշվում է, որ Աֆլեքը ոչ միայն ցանկանում է ամուսնանալ, այլ ծրագրում է Ջենիֆերի հետ ապրել Լոս Անջելեսում գտնվող իր սեփական առանձնատանը:

«Բենը ցանկանում է սիրուն ևս մեկ հնարավորություն ընձեռել: Նա մտադիր է Ջենիֆերին ամուսնության առաջարկություն անել նրա ծննդյան 52-րդ տարեդարձի առթիվ», - ասել է ինսայդերը և ավելացրել, որ Լոպեսին դուր է գալիս այն տարածքը, որտեղ ապրում է իր սիրեցյալը: Ավելին, նա անհամբեր սպասում է նրանց համատեղ կյանքի սկզբին: Աղբյուրը նշում է նաև, որ զույգը չի ցանկանում «միջքաղաքային հարաբերություններ» ունենալ:

Ամենից շատ դիտված