Ուղիղ եթեր
Այս պահին Հայաստանում 20 հազարից ավել մարդ է  պատվաստվել. Անահիտ Ավանեսյան
copy image url

Այս պահին Հայաստանում 20 հազարից ավել մարդ է  պատվաստվել. Անահիտ Ավանեսյան

Ներքին 3 տարի առաջ - 21:27 19-05-2021

Այսօր Գյումրիում լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե մեր երկրում առկա երեք պատվաստանյութերից՝ «Սպուտնիկ V»-ից, «ԱստրաԶենեկա»-ից ու չինականից ո՞ր մեկն է առավել պահանջված։

«Գիտեք՝ պահանջարկը փոխվում է ժամանակի ընթացքում։ Գիտեք, որ միանշանակ «Սպուտնիկ»-ը շատ պահանջված էր, հիմա էլ պահպանվում է։

«ԱստրաԶենեկա»-ի նկատմամբ վերաբերմունքը շեշտակի փոխվել է, մարդիկ ավելի վստահելի աղբյուրների մասով տեղեկատվություն ստացան, սպառիչ պատասխաններ լսեցին։

Չինական պատվաստանյութի նկատմամբ ևս նորմալ վերաբերմունք է, մաքսազերծման ընթացքը մի փոքր երկար տևեց, մենք մինչև բաժանելն էլ բավական հարցումներ էինք ստանում՝ ե՞րբ ենք ստանալու, ե՞րբ ենք ստանալու»։

Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտարարությունը Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը պատվաստումից հետո նվազել են 80%-ով. Իտալիայի ԱՆ ուսումնասիրության արդյունքները Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ աշխատանքներ են տարվում «Ֆայզեր», « Մոդերնա» ու այլ պատվաստանյութեր ներկրելու ուղղությամբ։

Ըստ նրա, կոնկրետ ժամկետ չկա՝ երբ կստանանք այլ պատվաստանյութեր, քանի որ պատվաստումների դեֆիցիտ կա ամբողջ աշխարհում։

«Ամենակարևոր հանգամանքը՝ մենք այս պահին ունենք պատվաստանյութ, որը համապատասխանում է որակի, արդյունավետության, անվտանգության չափանիշներին, և մեր՝ պատվաստումների պրոցեսը որևէ խոչընդոտ չունի», -ասաց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հայաստանում 20 հազարից ավել մարդ է պատվաստվել, որը, սակայն, գոհացուցիչ չէ։
«եթե Հայաստանը հնարավորինս արագ ավարտի պատվաստումների գործընթացը, մշտական կանաչ գոտի կդառնա թե՛ ճամփորդությունների, թե՛ դեպի մեր երկիր այցելությունների ու առհասարակ մեր երկրի քաղաքացիների համար»։
Նա մեջբերեց Միացյալ Թագավորության, Իսրայելի, Իտալիայի, Իսպանիայի օրինակը, որտեղ վիրուսի կտրուկ նվազում է գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովել։ «Տարիներով չի կարող այս իրավիճակը տևել, մարդիկ մի օր ցտեսություն պիտի ասեն և՛ դիմակներին, և՛ մյուս սահմանափակումներին։ Դրա լուծումը պատվաստումն է, որը ամենականխարգելիչ, ամենաանվտանգ, ամենագործուն միջոցն է»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն