Սոչիում անհայտ տղամարդը բռնության է ենթարկել դպրոցական աղջկա: Այժմ օպերատիվ աշխատակիցները փորձում են պարզել նրա ինքնությունն ու գտնվելու վայրը:
Ըստ Life Shot տելեգրամյան ալիքի՝ 7-ամյա մի աղջիկ դարձել է մանկապղծության զոհ: Նախնական տվյալներով՝ աշակերտուհին ավտոբուսով ուղևորվելիս է եղել տուն՝ դեպի Լիսայա Գորա փողոց: Կասկածյալը, ամենայն հավանականությամբ, հետևել է աղջկան:
Այժմ աղջիկը շոկային վիճակում է և գտնվում է հիվանդանոցում: Նա ասել է, որ անհայտ տղամարդը հարվածել է իրեն, այնուհետև գրկել է և վազել:
Բժիշկները փոքրիկ հիվանդի մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և սեռական օրգանների վնասվածքներ: