Բալկաններում մեկնարկում են վերջին 25 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները
copy image url

Բալկաններում մեկնարկում են վերջին 25 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունները

Արտաքին 3 տարի առաջ - 20:55 17-05-2021

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպած Defender Europe զորավարժությունները սկսվել են Հյուսիսային Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Ալբանիայում:

Բալկաններում անցկացվող զորավարժությունները մաս են կազմում ավելի մեծ զորավարժությունների, որոնք տեղի են ունենում Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում: Նրանց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից շուրջ 28 հազար զինվորներ և սպաներ:

Զորավարժությունների բալկանյան բաղադրիչը տեղի կունենա նաև Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության տարածքում: Այնտեղ զորավարժություններին կմասնակցեն տեղի զինծառայողները: Բուլղարիայում և Ռումինիայում հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները կատարելագործելու են իրենց հմտությունները:

Ներկայումս Patriot համակարգերն արդեն առաքվել են Խորվաթիա` հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորավարժություններին հետագա մասնակցության համար:

Ամենից շատ դիտված