Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին և Ջեկոյին պահել թիմում
copy image url

Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին և Ջեկոյին պահել թիմում

Սպորտ 3 տարի առաջ - 16:28 17-05-2021

Ռոմայի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որն իր աշխատանքը սկսելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ցանկանում է թիմում պահել հարձակվող Էդին Ջեկոյին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ Ռոմայում ցանկանում են ամեն գնով թիմում պահել Մխիթարյանին, քանի որ նրա հեռանալու դեպքում նվազագույնը 25-30 մլն եվրո պետք է ծախսել փոխարինող գտնելու համար: Իսկ եթե հայ կիսապաշտպանը մնա թիմում, ապա այդ գումարը հնարավոր կլինի ուղղել այլ դիրքեր ուժեղացնելուն՝ մասնավորապես դարպասապահ ձեռք բերելուն:

Նշվում է նաև, որ Մոուրինյուն ցանկանում է թիմում պահել նաև Ջեկոյին: