Իրավիճակը Սյունիքում. ադրբեջանական ուժերը դեռևս չեն նահանջել
copy image url

Իրավիճակը Սյունիքում. ադրբեջանական ուժերը դեռևս չեն նահանջել

Ներքին 3 տարի առաջ - 11:49 17-05-2021

Օրագիր.news-ին հայտնի է դարձել, որ երեկվա բանակցությունների ավարտից հետո ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ իրենց զբաղեցրած տարածքներում:

«Առավոտյան որևէ տեղաշարժ չի նկատվել, բայց մեր կամավորական խմբին կամաց-կամաց իջեցնում են մեր դիրքերից»,- տեղեկացրեց Օրագիր.news-ի աղբյուրը:

Նշենք նաև, որ այս օրերին Սյունիք մեկնած կամավորականներին Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր զենք տալուց: Կամավորականները դիրքերում են եղել իրենց անձնական զենքերով:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, երեկ՝ ժամը 14-ին, դրանք վերսկսվել են, և ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ ավարտվել են հօգուտ հայկական կողմի, ըստ որի՝ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած տարածքներից:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին