Թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի․ Իրանագետ
copy image url

Թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի․ Իրանագետ

Խոսք 3 տարի առաջ - 09:59 17-05-2021

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թշնամու հետ խաղաղության մասին խոսողներն իրենց հարց տվե՞լ են, թե արդյոք Բաքվում ցանկանո՞ւմ են այդ խաղաղությունը։ Իրականում թշնամին պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, այլապես կարիք չէր լինի նման ինտենսիվության պարբերական զորավարժություններ անցկացնելու։

Ընդ որում, որքանով, որ մեզ համար է դժվարացել Արցախի մասնակի բռնազավթման հետևանքով ի հայտ եկած շփման գիծը պահելը, գրեթե նույնքանով էլ դա բարդացել է թշնամու համար:

Բերեմ, դիցուք, բռնազավթված Քարվաճառի շրջանի օրինակը, որը շրջափակված լինելով բնական պատնեշներով, Հայաստանի ու Արցախի բանակներով և ռուս խաղաղապահների կողմից հսկվող Քաշաթաղյան միջանցքով, ըստ էության, վերածվել է «կղզու», որտեղ ռազմական առումով մուտք գործելը շատ ավելի հեշտ է լինելու հենց Հայաստանից և Արցախից»: