Թուրքիան կոչ է արել միջազգային ուժեր ստեղծել՝ պաղեստինցիներին պաշտպանելու համար
copy image url

Թուրքիան կոչ է արել միջազգային ուժեր ստեղծել՝ պաղեստինցիներին պաշտպանելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 19:08 16-05-2021

Թուրքիան անհրաժեշտ է համարում ստեղծել միջազգային ուժ՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար: Ինչպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների արտակարգ նիստում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, միջազգային հանրությունը «պատասխանատու է պաղեստինցի քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման համար»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում քաղաքացիական անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ` համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի, որն ընդունվել է 2018-ի հունիսին:

Չավուշօղլուն հավելել է, որ եկել է պաղեստինյան հարցում միասնության ու վճռականության ժամանակը: «Իսլամական աշխարհը մեզանից ղեկավարություն է ակնկալում, և Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերին», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված