Շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, Սուեզի ջրանցքի վարչակազմը հայտարարել է Միջերկրական ծովն ու Կարմիր ծովերը կապող տրանսպորտային զարկերակ-միջանցքը լայնացնելու և խորացնելու աշխատանքների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքը:
Ըստ նրա՝ Սուեզի ջրանցքի ընդլայնումն ու խորացումը այն ամբողջովին երկկողմանի կդարձնի: Հիմնական աշխատանքն իրականացվում է Մեծ և Փոքր աղի լճերից հարավ՝ ջրանցքի նավարկության հոսքի հարավային մուտքի տարածքում: Ջրանցքի այս հատվածում էր մարտի 23-ին բախվել «Էվեր Գիվեն» բեռնանավը և վեց օր արգելափակել Սուեզի ջրանցքը:
«Նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլը ներառում է ջրանցքի Փոքր աղի լճի կրկնօրինակման նախագծի իրականացումը»,- ասել է Ռաբիան:
122 կմ-ից 132 կմ հատվածում հյուսիսային մասում երկարությունը 72-ից կդառնա 82 կմ, իսկ հարավային մասում 30 կմ հատվածը կլայնանա և կխորանա՝ 132 կմ-ից դառնալով 162 կմ: