ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի քաղաքային հացի գործարանն ու «Բարեկամություն» ջրանցքը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։